211652_close_icon
views-count6341 դիտում article-date 22:43 17-04-2018

Մոուրինյոն ցանկանում է ազատվել Պոգբայից ու Մարսյալից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ամռանը լքել ակումբը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համբերությունը սպառվել է և նա պատրաստ է ազատվել ֆրանսիացի խաղացողից: Ավելի վաղ նշվում էր, որ Պոգբայի հարաբերությունները Մոուրինյոյի հետ բարդացել են, ինչի պատճառով ֆրանսիացին չի ընդգրկվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Բացի Պոգբայից, պորտուգալացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում հույսեր չի կապում նաև պաշտպաններ Մատեո Դարմիանի և Դեյլի Բլինդի հետ, ինչպես նաև պատրաստ է տրանսֆերի հանել հարձակվող Անտոնի Մարսյալին:

Նմանատիպ նյութեր