211652_close_icon
views-count4624 դիտում article-date 20:34 19-04-2018

«Բարսելոնան» ցանկանում է Ումտիտիի հրաժարագինը 60-ից 250 մլն եվրո դարձնել

«Բարսելոնան» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Սամուել Ումտիտիի հետ՝ նոր պայմանագրի շուրջ: Կատալոնացիների առաջին երկու առաջարկները 24-ամյա ֆրանսիացին մերժել է: Վերջինս ցանկանում է ակումբի առաջատարների մակարդակի աշխատավարձ ստանալ: Սակայն «Բարսան» պատրաստ է էականորեն բարձրացնել պաշտպանի աշխատավարձը՝ մտահոգություն ունենալով, որ թիմի մյուս խաղացողներն էլ կսկսեն աշխատավարձի բարձրացում պահանջել: Բացի այդ, կատալոնական ակումբը մտադիր է զգալիորեն ավելացնել Ումտիտիի հրաժարագնի չափը: Ներկայումս՝ մինչև 2021 թվականը գործող պայմանագրով, Ումտիտիի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո, իսկ «Բարսան» ցանկանում է այն դարձնել 250 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր