67099 դիտում
18:09 20-04-2018
Երևանում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության խմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու նրա համակիրների կողմից կազմակերպված բողոքի ակցիան. այն անցավ առանց միջադեպերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Այսօր՝ ապրիլի 20-ին, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, Ազգայյին ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց վաղ առավոտվանից սկսած բողոքի երթը, որն անցավ Իսակովի պողոտայից մինչև Երևանի քաղաքապետարան- Հանրապետության հրապարակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթի ժամանակ Ն. Փաշինյանը կոչ էր անում, որպեսզի մասնակիցները ոչ մի հակաօրինական գործողություններ չկատարեն և դա հաջողվում էր պատգամավորին: Նրա և ոստիկանների շնորհիվ երթն անցավ առանց որևէ միջադեպերի:
Երթի մասնակիցներն ասում էին, որ ակցիայի առաջնորդ համարում են Ն. Փաշինյանին ու վստահելով նրան, պնդում էին, որ նա պայքարում է մեր քաղաքացիների ազատությունների համար:
Երթի մասնակիցները, երբ հասան Երևանի քաղաքապետարանի մոտ, մուտքի մոտ հավաքված մեծ թվով ոստիկաններին ցուցարարները ողջունեցին և շարունակեցին երթը:
Ն. Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց մի փոքր դադար վերցնել և Կոմայգում հանգստանալ:
Երթի մասնակիցները պատրաստվում են իրեն բողոքի ակցիան շարունակել ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+