211652_close_icon
views-count8059 դիտում article-date 13:38 22-04-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրլի 22-ին, Նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարեւորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր