211652_close_icon
views-count81120 դիտում article-date 16:33 22-04-2018

300-ից ավելի ավտոմեքենաներով Թբիլիսյան խճուղում քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մնացած ձերբակալվածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին խոշոր խցանում է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղում: Մեծ թվով քաղաքացիներ, ի նշան բողոքի, ավտոմեքենաներով փակել են ճանապարհը և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն ժամեր առաջ ձերբալկալված ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, ինչպես նաև այս օրերին բողոքի ակցիաներին մասնակցած ու ձերբակալված անձինք: Մեքենաների քանակը անցնում է 300-ը ու մարդիկ սպառնում են ճանապարհը փակ պահել այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրը լուծվի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր