4279 դիտում
10:01 24-04-2018
Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի վարչապետի հրաժարականին և նոր իշխանության ձևավորման ընթացքին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:
Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:
Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
09:13 13-08-2021
Մենք ուշադրությամբ հետևում ենք Նավալնիի հետ կապված իրավիճակին․ ԱՄՆ պետքարտուղարություն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը