211652_close_icon
views-count45640 դիտում article-date 16:03 26-04-2018

Կարեն Կարապետյանը Ռուսաստանի «մարդը» չէ. Մենուա Հարությունյան

Փորձել տեսակետ ձևավորել, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի «մարդն » է միայն այն բանի համար, որ նա երկար տարիներ աշխատել է հայ-ռուսական, իսկ հետո նաև ռուսաստանյան ընկերություններում նույնն է, որ Նիկոլ Փաշինյանին միայն այն բանի համար, որ նրա անունը ռուսական ծագում ունի նրան համարենք Ռուսաստանի «մարդ»… Իսկ եթե ավելի լուրջ Կարեն Կարապետյանը ծնվել է Հայաստանում, կրթություն ստացել Հայաստանում, աշխատել ամենատարբեր բնագավառներում, և ամենուր իր հետևից թողել պարկեշտ, պատասխանատու, բարեհամբյուր և բարեկիրթ մարդու, լավ ընկերոջ և վերջապես կարգին հայ տղու իմիջ: Ճիշտ է Կարեն Կարապետյանը կարճ աշխատեց որպես Երևանի քաղաքապետ, բայց սիրվեց նաև Երևանցիների կողմից և նրան շատ շատերը հիշում են նաև որպես լավ քաղաքապետի: Փաստն այն է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Կարեն Կարապետյանը գնաց Մոսկվա, զբաղեցրել բարձր վարձատրվող և իմիջային պաշտոն և առանց միջամտելու Հայասատանի ներքաղաքական կյանքին հանգիստ ապրում էր և ոչ թե Կարեն Կարապետյանը վերադարձավ Հայաստան և սկսեց պաշտոնի համար կռիվ տալ` շատ շատերի նման դիմելով ամենատարբեր մուտիլովկաների և բանսարկությունների , այլ Հայաստանի իշխանությունը նախկին նախագահ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պարոն Կարապետյանին առաջարկեցին գալ և սեփական ուժերը ներդնել մեր ընդհանուր Հայրենիքը շենացնելու և հզորացնելու գործում: Փաստն այն է, որ Կարեն Կարապետյանը պաշտոնամոլ մարդ չէ և երբեք կառչած չի եղել աթոռից, որը նա մեկ անգամ ապացուցեց, երբ հրաժարվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, (Երևանի քաղաքապետի պաշտոնը Կարեն Կարապետյանը վեր չդասեց սեփական արժանապատվությունից ու դիմագծից), վերջերս էլ երկրոդ անագամ Կարեն Կարապետյանը ապացուցեց, որ կառչած չէ պաշտոնից, երբ բոլոր քաղաքական լեգիտիմ հիմքերն ունենալով մնալու երկրի վարչապետի պաշտոնում նա հրաժարվեց այդ բանից և առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը… Մենք խոսում ենք բարոյական բարձր որակներով օժտված, հայրենասեր մարդու մասին, ով երբեք կռիվ չի տվել պաշտոնի համար, բայց որտեղ էլ, որ աշխատել է, աշխատել է արժանապատիվ և արդյունավետ` հանուն Հայասատանի և հայ ժողովրդի: Կարեն Կարապետյանը Հայասատանի «մարդն» է և խորապես վստահ եմ, որ երբեք ու երբեք թույլ չի տա, որ Հայասատանի ներքաղաքական հարցերը որոշվեն Մոսկվայում, Վաշինգտոնում… Հայաստանի ներքաղաքական օրակարգը որոշվել և որոշվելու է միայն Հայասատանում և նրանք, ովքեր այդպես չեն մտածում քաղաքականության մեջ անելիք չունեն: Հ.Գ. Իդեպ` Կարեն Կարապետյանն այսօր էլ աթոռակռիվ չի անում, այլ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո իրացնում է իր լեգիտիմ իշխանությունը` մինչ խորհրդարանը կընտրի նոր վարչապետի: [b]Քաղաքական մեկնաբան` Մենուա Հարությունյան[/b]

Նմանատիպ նյութեր