5882 դիտում
14:33 27-04-2018
Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.920.116 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.920.116 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 տանձենի, 1 հացենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (35 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 669.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.53 խմ փայտանյութ)՝ 91.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 52.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Առանց փորձաքննության ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 101 ծառ) հաշվարկվել է 14.742.500 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.24 խմ փայտանյութ)՝ 280.016 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի, ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպքով՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նմանատիպ նյութեր
3846 դիտում
23:15 30-05-2018
Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է մոտ 3.5 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
1287 դիտում
11:51 20-08-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 8, 9մլն դրամի վնաս
2059 դիտում
14:15 13-03-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 14.767 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»