1595 դիտում
17:40 02-05-2018
Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը ձեռքով հարվածել է մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի տեսախցիկին, ապա նաև՝ վերջինիս դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1982թ., ՋՕ ընկերության տնօրեն։ Կատարված առերես հարցաքննության ժամանակ տուժողը պնդել է, որ տվյալ անձն է խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»