211652_close_icon

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագիծ

views-count5387 դիտում article-date 17:30 03-05-2018
Այսօր՝ մայիսի 3-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո և արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում: Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր