4643 դիտում
09:48 04-05-2018
Մաղարիչ՝ 40-հազարական դրամ. ավարտական դասարաններում դրամահավաք է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելն արգելված է, այսուհանդերձ մեր ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քննությունների համար մեծ գումարներ են պահանջում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանում Երևանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենի համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնե և «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում:
Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում է 20-22 աշակերտ, գումարի չափի մասին կարելի է արդեն պատկերացում կազմել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
09:50 07-05-2016
Արտաշատի թիվ 4 դպրոցում դրամահավաք է. «Չորրորդ իշխանություն»
2349 դիտում
11:59 21-05-2021
Հայտնի են դպրոցներում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»