64490 դիտում
19:43 04-05-2018
Նոր մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 3 հոգի մահացել էին, 4 հոգի տեղափոխվել հիվանդանոց. պարզվել է 06-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Լոռու մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը պարզել է, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Թաթուլ Սերոյանը, ով 2 ուղևորների հետ տեղում մահացել էր և նրանց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչև այս պահը բժիշկների հսկողության տակ են գտնվում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Թ. Սերոյանի 3 ուղևորներն ու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ալեքսան Վարդանյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/01/1094967/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս էին բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Սերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը:
Դեպքի վայրի տեղազննությունը ղեկավարել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:
Փաստի առթիվ Բ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Տեղում ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պետի տեղակալ Միքայել Մկրտչյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+