211652_close_icon
views-count7298 դիտում article-date 21:59 04-05-2018

Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ամսաթիվն ու վայրը որոշվել են. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամանակն արդեն որոշվել են, մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին: Վաշինգտոնը փորձում է հասնել ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքից հրաժարվելուն:

Նմանատիպ նյութեր