211652_close_icon
views-count3339 դիտում article-date 09:12 09-05-2018

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա քվեարկության արդյունքների կապակցությամբ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ կառավարման համակարգում խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Հայ ժողովուրդն արտահայտեց հստակ իր ցանկությունը ազատ, թափանցիկ ու արդար ժողովրդավարություն կառուցելու վերաբերյալ, և չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները կանգնեն Հայաստանի և նոր կառավարության կողքին: Ես իմ գործընկերների հետ կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսում՝ անցումային այս փուլում Հայաստանում մեր բարեկամներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ու մեր ազգերի միջև կապերն ամրապնդելու համար»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4385224.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր