211652_close_icon
views-count26940 դիտում article-date 17:29 09-05-2018

Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ. Փաշինյանը՝ ուժային կառույցների ղեկավարների ընտրության մասին

Խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձեւավորվի կառավարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան իշխանությունը վերցնել, այդ պատճառով կսկսենք բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որոնց արդյունքում կձեւավորեն կառավարություն: Հարցին, թե ովքեր կլինեն ուժային կառույցների ղեկավարներ, Փաշինյանը պատասխանեց. «Ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցում ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին որոշում կկայացնեմ»:

Նմանատիպ նյութեր