82414 դիտում
22:59 09-05-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մի խումբ երիտասարդներ ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բերման են ենթարկվել. հակառակ դեպքում ծեծկռտուքը հնարավոր է՝ վատ հետևանքներ ունենար
Երեկ՝ մայիսի 8-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Գրիգոր Ադամյանին, 28-ամյա Վարուժան Իսկանդարյանին, 37-ամյա Աբրահամ Աբրահամյանին, 35-ամյա Արմեն Բահրադյանին, 35-ամյա Լուկաս Ավագյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են Վարդանանց փողոցում՝ «Անելիք» բանկի մոտ վիճաբանելու և միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու մեջ, ինչի հետևանքով միմյանց պատճառվել է մարմնական վնասվածքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
50621 դիտում
18:30 20-05-2017
Հերթական ծեծկռտուքը՝ «18+» ակումբում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանություն
4654 դիտում
19:23 21-04-2016
Ոչ մի թիզ հող չզիջել, հակառակ դեպքում` վատ, շատ վատ է լինելու. Անահիտ Բախշյան