211652_close_icon

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մատուցված սուրբ պատարագին

views-count3449 դիտում article-date 12:56 10-05-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր