10035 դիտում
14:18 10-05-2018
Մեկ շաբաթում հաշվարկվել 41 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.124.800 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41.098.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18.622.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Թումանյան» անտառտնտեսություն)։
Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 119 ծառ) հաշվարկվել է 11.520.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։
Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) հաշվարկվել է 7.686.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դսեղ» անտառտնտեսություն)։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ) նշանակել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) հաշվարկվել է 3.270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել` «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։
Շիրակ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
16:50 14-12-2017
1 շաբաթում հաշվարկվել է 1.668.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
3402 դիտում
20:46 06-06-2018
Ծառահատման 8 դեպքով հաշվարկվել է շուրջ 90 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
2639 դիտում
13:09 29-06-2018
Հաշվարկվել է շուրջ 11 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»