211652_close_icon
views-count69124 դիտում article-date 11:27 11-05-2018

Շղթայական ավտովթար Աբովյանի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes «յաշիկներն» ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցեկ Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողորդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են 43-ամյա Ռաֆիկ Խանզադյանի վարած Mercedes G 500 մակնիշի 70 ZZ 075 համարանիշի, 33-ամյա Վիկտոր Լուլուկյանի վարած Mercedes մակնիշի 60 RR 660 համարանիշի, 21-ամյա Հարություն Հովեյանի վարած Mercedes C 180 մակնիշի 34 TP 353 համարանիշի, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանի վարած Opel Astra մակնիշի 98 AP 998 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր