152496 դիտում
10:51 12-05-2018
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են 53-ամյա նախկին պայմանագրային զինծառայողին, ով կասկածվում է առանձնակի դաժանությամբ 49-ամյա կնոջը սպանելու մեջ. նա փախուստի ժամանակ փորձել է ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։
Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։
Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի մահացածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն նրա հետ։
Իսկ մի քանի հոգի էլ, ովքեր հավաքված էին հիվանդանոցի բակում, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Վիրավորին առաջինը օգնության են հասել Տավուշի բաժնի ոստիկանները, Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը, ով տեղում մինչև շտապօգնւթյան ժամանումը, ոստիկանների հետ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, ու մինչ կենտրոնի տնօրենն ու ոստիկանները օգնում էին վիրավորին, սպանվածի հարազատները բորբոքված փորձում էին հարձակվեին ժամանած շտապօգնության մեքենայի վրա։ Բարեբախտաբար, ոստիկանները կարողացան ժամանակին կանխել հարձակումը, հակառակ դեպքում ունենալու էինք հերթական զոհը»։
Կասկածյալ Մ. Ասրյանը Բերդի քննչական բաժնի պետ Հ. Գարանյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/11/1095775/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Տավուշի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն էր, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել էր դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել էր պարանոցը:
Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում էին սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել էր այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել էր, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+