211652_close_icon
views-count44522 դիտում article-date 23:35 12-05-2018

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095868/]հրամանագրով[/url]՝ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Ֆինանսների նախարար, որի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև. Ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին, Երևանում: [b]Կրթություն [/b] 1987-1992 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մեկ մենագրության, մի շարք հոդվածների և զեկույցների հեղինակ։ [b]Աշխատանքային գործունեությունը [/b] 1991-1992 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։ 1992-1993 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։ 1993-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։ 1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։ 1996 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։ 1996-1999 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։ 1999 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։ 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից[1]: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար[2]։ Մանկավարժական գործունեությունը 1993-1995 թթ. - դասավանդել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 2007-2009 թթ. - դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2007-2010 թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 2005 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել, իսկ 2010 թ. դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ։ [b]Պարգևներ [/b] Անանիա Շիրակացու մեդալ։ ՀՀ վարչապետի շնորհակալագիր։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[3] Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Նմանատիպ նյութեր