211652_close_icon
views-count10806 դիտում article-date 13:30 15-05-2018

ՀՀ Ֆիննախը հերքում է իր աշխատակիցներին աշխատանքից ազատվելու կոչի մասին տեղեկությունը

«Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել և վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին: Ի գիտություն. բացի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից՝ որևէ աշխատակից աշխատանքից ազատման դիմում չի գրել: Ավելին, իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նախարարության աշխատակազմում ոչ միայն չկան կադրային փոփոխություններ, այլև չկան գործառույթների իրականացման շեղումներ: Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարն է, ով իրականացրել է իր գործառույթները հենց Արամյանի պաշտոնավարման ընթացքում: Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք թերթի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում: [b]ՀՀ ֆինանսների նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր