211652_close_icon
views-count36138 դիտում article-date 23:33 15-05-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է դաշտում. 4-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արշակ Մեսանյանի վարած Opel Astra մակնիշի 34 RT 213 համարանիշի և Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ժորա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 505 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող, Գյումրի քաղաքի բնակիչ, 4-ամյա Մարկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր