211652_close_icon
views-count4378 դիտում article-date 20:20 17-05-2018

Ջանլուիջի Բուֆոն. Շաբաթ օրը ես կխաղամ վերջին հանդիպումը «Յուվենտուսում»

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ավարտում է կարիերան: «Շաբաթ օրը ես «Յուվենտուսի» կազմում կխաղամ վերջին հանդիպումը: Դա հրաշալի արկածներն ավարտելու լավագույն ձևն է: Ես մի քանի շատ հետաքրքիր առաջարկ եմ ստացել. ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: Հաջորդ շաբաթ, երբ ամեն ինչ հանդարտվի, ես կորոշեմ, թե որն է լավագույն տարբերակն իմ համար: Այժմ իմաստ չունի գուշակել, թե որտեղ կլինեմ», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր