3655 դիտում
20:00 18-05-2018
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդականին
Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը ք.Մոսկվա) ` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Օնոյին համագործակցության համար և մաղթել է հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Լևոն Այվազյանը հույս է հայտնել նաև, որ պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումները համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կստեղծեն:
Գնդապետ Օնոն իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ ՀՀ-ում նոր ռազմական կցորդի հավատարմագրումից հետո` մոտ ապագայում, առաջընթացը կարձանագրվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
16:10 28-07-2021
ՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից