10421 դիտում
20:22 18-05-2018
ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործեր:
Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. և 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունների ղեկավար աշխատակիցները և այլ անձինք, նշված ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար, խախտում կատարած վարորդների վերաբերյալ իրական տվյալներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ:
Արդյունքում` Ճանապարհային ոստիկանություն ծառայության աշխատակիցներն ավելի քան 6000 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:
Պարզվել է նաև, որ նույն եղանակով` գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ 15.725.300 ՀՀ դրամ գումարի տուգանքների վճարումներից խուսափել են նաև ավտոմեքենաների սեփականատերերը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն