211652_close_icon
views-count9380 դիտում article-date 14:22 21-05-2018

«Կամպ Նոուն» հրաժեշտ տվեց իր լեգենդին՝ մեծն Ինյեստային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Բարսելոնան» 1:0 հաշվով «Ռեալ Սոսյեդադին»: Այս հանդիպմանը ամբողջ աշխարհն էր հետևում, քանի որ այն վերջինն էր իսպանական և համաշխարհային ֆուտբոլի ամենավառ ֆուտբոլիստներից մեկի, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար: Ինյեստան այս խաղը սկսեց մեկնարկային կազմում, իսկ երբ 82-րդ րոպեին Անդրես նրան փոխարինեց Պակո Ալկասերը, Կամպ Նոուն» հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց լեգենդար իսպանացուն: Ինիեստան 2002 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», թիմի հետ նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, որոնք թվարկելը մի ամբողջ էջ կպահանջի, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Համարվում է բոլոր ժամանակների ամենավիրտուոզ և յուրահատուկ տեխնիկա ունեցող խաղացողներից մեկը: Խաղից հետո «Կամպ Նոուն» և և ակումբի ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեցին լեգենդին: Ընդ որում, ինչը հատկանշական է, մինչև խաղի մեկնարկը Ինյեստային պատվո միջանցքով դիմավորեցին ոչ միայն «Բարսելոնայի», այլ նաև՝ «Ռեալ Սոսյեդադի» խաղացողները, այդպիսով իրենց հարգանքը ցուցաբերելով նրան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր