211652_close_icon
views-count4169 դիտում article-date 20:50 23-05-2018

Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում

Մայիսի 13-ին և 18-ին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Միջոցառումներում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի: «Հարյուր տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը և աշխարհի քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայոց պետությունը», - նշեց ՀՀ դեսպանը: Միջոցառումների շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով իր ելույթում բովանդակալից ներկայացրեց Առաջին Հանրպետության ստեղծման և գործունեության պատմությունը, դերը ժամանակակից հայոց պետականության կառուցման գործում:

Նմանատիպ նյութեր