4436 դիտում
15:46 24-05-2018
Դեսպան Աշոտ Սմբատյանը «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել Լայպցիգի համալսարանում
Մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանի Լայբնիցի ինստիտուտի հրավերով Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի ուսանողների և ասպիրանտների համար ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շտեֆան Տրյոբսթը:
ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի ծագումնաբանությունը, անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց նաև, որ հակամարտության խաղաղ և բանակցային տարբերակով լուծմանն այլընտրանք չկա, իսկ հարատև խաղաղության և կայունության հասնելու համար Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
23:00 11-06-2015
Դեսպան Սմբատյանը Հայաստանին նվիրված դասախոսությամբ է հանդես եկել Պոտսդամում
1346 դիտում
13:20 25-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»