211652_close_icon
views-count6810 դիտում article-date 09:20 28-05-2018

Հրվ. Կորեայի նախագահը կարող է միանալ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին. ԶԼՄ-ներ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարող է ներկա գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյս. Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի երկկողմ հանդիպմանը, եթե Վաշինգտոնը և Փհենյանը պայմանավորվածություն ձեռք բերեն։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրի։ Այդուհանդերձ, հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 12-ին, դեռևս հարցականի տակ է։ Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Հյս. Կորեա ժամանած ամերիկյան պատվիրակությունը սկսել է բանակցություները հյուսիսկորեական իշխանությունների հետ։

Նմանատիպ նյութեր