137551 դիտում
18:30 28-05-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 24-ամյա վարորդը՝ Lexus-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ. պարզվել է վարորդների ու վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար՝ Երևանի Թբիլիսյան խճուղում, երբ Lexus-ի վարորդը մեծ արագությամբ դարձել է խոշոր ու շղթայական ավտովթարի հեղինակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Lexus-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Անուշավան Եփրեմյանը, իսկ վթարված ավտոմեքենաներից Nissan մակնիշի 97 DD 100 համարանիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Պատվական Աբրահամյանին, Nissan մակնիշի 71 VԼ 707 համարանիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Ասատրյանին, Honda մակնիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 23-ամյա Վլադիմիր Վարդանյանին։
Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել Ա. Եփրեմյանը և Վ. Վարդանյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Արսեն Սևոյանը և 17-ամյա Անի Բադալյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097039/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 24/10 հասցեի դիմաց, Lexus մակնիշի 20 GS 020 համարանիշի ավտոմեքենան բախվել էր նախ՝ կայանված Nissan մակնիշի 97 DD 100 համարանիշի ավտոմեքենային, վերջինը՝ մեկ այլ Nissan մակնիշի 71 VL 707 համարանիշի ավտոմեքենայի, իսկ Lexus-ը առաջ ընթանալով՝ նաև կայանված Honda մակնիշի 35 GM 225 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը և սահմանազատել տարածքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+