211652_close_icon
views-count2499 դիտում article-date 16:43 30-05-2018

ՆԱՏՕ-ն կոչ է անում աջակցել Վրաստանին և Ուկրաինային. Deutsche Welle

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել աջակցել Ուկրաինային և Վրաստանին դաշինքին անդամակցելու ճանապարհին, հաղորդում է Deutsche Welle-ը: Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքների մասին հայտարարությունում մասնավորապես նշում է, որ դաշինքի երկրների ղեկավարները «Բոսնիայի և Հերցեգովինայի համար բարեփոխումների ծրագիր պետք է մշակեն այս երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելուն նախապատրաստելու համար և աջակցեն Վրաստանին և Ուկրաինային դաշինքին անդամակցելու ճանապարհին»: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել դաշինքին համախմբվել անվտանգության ոլորտի սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց հիմնական մասը գալիս է Ռուսաստանից և ահաբեկչությունից:

Նմանատիպ նյութեր