20261 դիտում
10:15 31-05-2018
Արցախի վարչապետը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց լավատես չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեև ողջունել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:
«Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որևէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։
Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանը դեռևս որևէ կերպ պատրաստ չեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
15:08 20-08-2020
Ես լավատես չեմ պետական մարմինների վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան
1218 դիտում
10:04 01-07-2014
«Լավատես» դիվանագետներին խրամատն է պակասում. Ժողովուրդ
2057 դիտում
12:14 10-07-2019
Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար
Այս բաժնից
556 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ