14596 դիտում
14:06 31-05-2018
Վրաստանում կայացած միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանի ներկայացուցիչը գրավել է պատվավոր՝ 1-ին տեղը՝ 2-րդ և 3-րդ տեղերում թողնելով Թուրքիայի և Ադրբեջանի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ Վրաստանի Բաթումի քաղաքում կայացել է ամենամյա՝ «Ոսկե Դելֆին-2018» երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցում էին Լատվիայից, Էստոնիայից, Լիտվայից, Իսրայելից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Հայաստանից ժամանած երգիչներ, պարային համույթներ, անսամբլներ:
«Վոկալ» անվանակարգում Հայաստանը պատվով ներկայացրեց 22-ամյա Քրիստինա Սահակյանը, ով էլ ճանաչվեց հաղթող՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում թողնելով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Հայաստանը, սակայն, չի բավարարվել 1 ոսկե մեդալով. ևս 1 ոսկե մեդալ է վաստակել Հայաստանը ներկայացրած «Արար» երգի-պարի անսամբլը, իսկ մրցույթի տարբեր անվանակարգերում պատվավոր առաջին հորիզոնականն են զբաղեցրել նաև Հայաստանի մասնակիցներ՝ Տիգրան Ներկարարյանը (սինթեզատոր), Երևանի Մշակույթի քոլեջի ուսանողուհի Լիլիանա Սողոմոնյանը (ժողովրդական պար), Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սան Դավիթ Սարգսյանը (երգ):
Նշենք, որ Քրիստինան սովորում է Երևանի Մշակույթի համալսարանի 4-րդ կուրսում (դասախոսներ Անաիդա Ռաֆայելովնա և Արմինե Դեմարովնա): Նա նախորդ տարի նույնպես մասնակցել էր «Ոսկե Դելֆին-2017» երաժշտական միջազգային փառատոնին, որտեղ կրկին արժանացել էր ոսկե մեդալի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
14:24 03-05-2014
ՀՀ ՊՆ «Զորական» համույթը «Վիվատ, Պոբեդա» փառատոնում գրավել է առաջին տեղը
21498 դիտում
20:58 30-05-2017
Ֆրանսիայում ծնված 9-ամյա հայազգի աղջնակը Փարիզում կայացած կարատեի առաջնությանը գրավել է 2-րդ տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»