4793 դիտում
22:22 31-05-2018
ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը կախված է եվրոպական մի քանի երկրներից. ԱԳ փոխնախարար
Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ հարցը ԵՄ պատասխանատուների հետ հանդիպումներում անընդհատ բարձրացնում են: «Ես հասկանում եմ, որ այս հարցը մեր հասարակությանը շատ է հուզում, քանի որ մուտքի արտոնագրեր ստանալու հետ կապված խնդիրներ են առաջանում»,-նշեց ԱԳ փոխնախարարը:
Վիզաների վերաբերյալ երկխոսություն սկսվել է 2014 թվականից, բայց այդ գործընթացի մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշումից: «Այստեղ խոսքը վերաբերում է անվտանգության, սոցիալական ապահովության հարցերին, Հայաստանի կողմից եվրոպական երկրներում անօրինական հիմունքներով գտնվող սեփական քաղաքացիներին ընդունելու պատրաստակամությանն ու կարողությանը, տեղեկատվության փոխանակմանը: Սրանք հարցեր են, որ առանձին երկրների համար բարձրացվում են»,- ասաց Արմեն Պապիկյանը:
Բրյուսելում նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: ՀՀ Ազգային Ժողովը 2018-ի ապրիլի 11-ին վավերացրել է համաձայնագիրը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրը եվրոպական կողմից վավերացրել են Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում վիզաների ազատականացման գործընթացի համար:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
16:25 15-03-2024
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար
967 դիտում
17:07 04-06-2024
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան