19751 դիտում
22:52 31-05-2018
Երևանում ՊՆ 25-ամյա ծառայողը Honda մոտոցիկլով վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 30-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Պապիկյանը իր վարած Honda մակնիշի AA 818 համարանիշի մոտոցիկլով Արցախի պողոտայի թիվ 8ա/3 հասցեի հարևանությամբ վարելու ընթացքում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պապիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+