211652_close_icon
views-count72643 դիտում article-date 10:23 01-06-2018

Քաղաքացիներն ահազանգում են մաքսային ծառայողների ապօրինությունների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին: Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից և երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, և իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ կեռասի մի մասը սևացել է: Վերադարձի ժամանակ էլ մաքսակետի հերթափոխի պետ Արման Մկրտչյանն իրենից պահանջել է մաքսազերծել երկու հնամաշ անվադողերը, այն դեպքում, երբ դրանք եղել են իր բեռնատարում նաև Հայաստանից դուրս գալիս՝ որպես իր բեռնատարի պահեստային անվադողեր: «Ե՞րբ պետք է հեղափոխությունը Երևանից հասնի մաքսատներ, որպեսզի մենք ազատվենք մաքսավորների ամենաթողությունից ու կամայականություններից: Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան: Նա ընդամենը երկու աման ձեթ էր անցկացնում, իսկ մեկը նրանից խլեցին»,- պատմեց Աբրահամյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր