15663 դիտում
10:42 01-06-2018
Հայաստանում առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներն ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը:
Հիշեցնենք, հունվար-մարտ ամիսներին ՀՀ նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր, իսկ վարչապետն էլ՝ Կարեն Կարապետյանը, իսկ ներքաղաքական կյանքն էլ համեմատաբար խաղաղ էր: Եվ ահա, ըստ Վիճակագրական կոմիտեի, ուղղակի ներդրումներն ավելացել են. եթե 2017թ. այն 19.7 մլրդ դրամ էր, ապա այս տարի այն դարձել է 40.3 մլրդ դրամ: Բայց այդ աճը դեռ չի նշանակում, թե իսկապես ավելացել են Հայաստան օտարերկրյա ներդրողների թիվը:
Ներդրումների առյուծի բաժինը՝ 20.6 մլրդ դրամը եկել է օֆշորային Ջերսի կղզուց և ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Խոսքը տվյալ դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նախորդ տարի Ջերսի կղզուց ներդրումները կազմել էին 5.7 մլրդ դրամ:
Նշենք, որ մոտ 1 մլրդ դրամի չափով ավելացել են ՌԴ-ից արված ուղղակի ներդրումները, 4.4 մլրդ դրամի չափով՝ Գերմանիայից եկած ներդրումները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
10:26 08-06-2019
Ուղղակի ներդրումները նվազել են, ռուսական ներդրումներն ավելացել. «Ժողովուրդ»
2057 դիտում
10:26 09-05-2015
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում ավելացել է. 168 Ժամ
2838 դիտում
14:18 13-04-2018
2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՊԵԿ
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»