211652_close_icon
views-count5612 դիտում article-date 13:56 01-06-2018

Եթե կա գնաճ, ապա պետք է պարզել՝ որքանով է այն արդարացված. գյուղնախարար

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի որոշ խանութներում սննդամթերքի և գյուղմթերքների գնաճի վերաբերյալ հարցերին: Նախարարը նշեց, որ տեղյակ չի, որ «Երևան Սիթի»-ում երեկվանից նկատվում է մսամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների գնաճ: «Բայց վստահում եմ Ձեր խոսքին: Եթե այդպես է, ապա պետք է ուսումնասիրություն կատարել և եթե կա գնաճ, ապա պետք է պարզել՝ որքանով է այն արդարացված»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր