211652_close_icon
views-count4927 դիտում article-date 14:22 01-06-2018

Տիգրան Ավինյանը շնորհավորեց վարչապետին` ծննդյան և երեխաներին` միջազգային օրվա առթիվ

Կառավարության նիստում այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծննդյան օրվա առթիվ: «Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մանուկներին և նշել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում: Իհարկե, նաև կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ այն եռանդը, որ ունեք, ունենաք շատ երկար ժամանակ»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր