211652_close_icon
views-count3793 դիտում article-date 15:48 01-06-2018

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրենին. FWTWREPW8TA=

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Ֆրենսիս Մալիժը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել կիսվել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում ևս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, և հույս հայտնել, որ այն կզարգանա նաև նոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մի շարք հարցեր և հնարավոր զարգացումները` մատնանշելով կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր