211652_close_icon
views-count38180 դիտում article-date 21:38 01-06-2018

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի և առևտրի մասնագիտացված էքսպո. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 31-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի և առևտրի մասնագիտացված էքսպո, որը կազմակերպել էր «Ռենտա Աութսթաֆինգ» ՍՊԸ-ն։ Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրք է զբաղեցնում հանգստի, տուրիզմի և ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան։ Դրա հետ կապված «Rest-Hotel Expo 2018 և Cheese and Wine Business» ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում էր իրավիճակը հայկական տնտեսության տվյալ սեգմենտում, հնարավորություն ընձեռնելով բիզնեսի զարգացման մեջ ընտրելու ճիշտ ուղենիշ և կողմնորոշվելու ապագա հեռանկարների հարցում։ ՀՀ-ի իմիջի ձևավորման հարցում ոչ պակաս նշանակալի տեղ է զբաղեցնում նաև ռեստորանային բիզնեսը։ Ամեն տարի բացվում են նոր հաստատություններ, որոնք ուղղված են սպառողների լայն շրջանակի վրա, որոնց ճաշակները, ինչպես հայտնի է, բավականին փոփոխական են։ Այդ իսկ պատճառով, ռեստորանային բիզնեսին անհրաժեշտ է սարքավորումների արդյունավետ նորացում, հաստատության ձևավորում, հաստատության կառավարման որակյալ կազմակերպում և սպասարկման որակի բարելավում։ «Rest-Hotel Expo 2018 / Cheese and Wine Business» ցուցահանդեսի բաժիններում հայտարարված էր պանիրների և գինու արտադրանքի արտադրողներ և ներմուծողներ, ապրանքների և կիսաֆաբրիկատների արտադրողներ, առևտրային սրահների, խանութների սարքավորումներ, առևտրային սառնարանային և լվացքատների սարքավորումներ, պահեստային սարքավորումներ, հսկիչ-դրամարկղային սարքավորումներ,առողջարանա-հանգստավայրային համալիրների, հյուրանոցների, բարերի, ռեստորանների համար կահույք, ավտոմատացման, անվտանգության համակարգեր, հուշանվերային արտադրանք, ժամանցային արդյունաբերություն, սպասքի, բարերի համար նախատեսված պարագաներ, տարածքների դիզայն, պրոֆեսիոնալ տեքստիլի և հիգիենայի պարագաներ։ Միջոցառման բացառիկությունը կայանում էր նրանում, որ բոլոր մասնակիցները հանդիսանում են ավելի քան 500 մեծ ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ։ Միջոցառման ընթացքում ընդլայնվեցին միջին և փոքր բիզնեսի աճի հնարավորությունը, կնքվեցին պայմանագրեր և գործընկերության առաջարկներ։ Մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն տվեց նաև պատշաճ կերպով ծանոթանալու սպառողների հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի նվաճումներին, ստեղծելու արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սպառողների և ծառայությունների մատուցողների միջև։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր