211652_close_icon
views-count7674 դիտում article-date 23:11 01-06-2018

Տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը: Նիստին մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմի տարբեր բաժինների պատասխանատուներ, շրջանի ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Օրակարգային առաջին հարցը հրդեհավտանգ ժամանակահատվածում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, կոպիտ կերերի կուտակման գործընթացի եւ պահպանման ուղղությամբ տարվող հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների մասին էր, որը տեղեկատվությամբ ներկայացրեց ԱՀ ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի պետ, փոխգնդապետ Արայիկ Դանիելյանը: Նա ներկայացրեց բերքահավաքը անկորուստ կազմակերպելու նպատակով շրջանում իրականացված եւ նախատեսված միջոցառումները: Շրջվարչակազմի ղեկավարը մանրամասն քննարկեց բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար կատարվող միջոցառումները, համայնքների ղեկավարներին կրկին պարտավորեցրեց բերքահավաքի ժամանակ լինեն տեղերում եւ միշտ պատրաստ: Այնուհետեւ 2017-2018 ուս. տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Վանքի արվեստի դպրոցի տնօրեն Էլմիրա Կարապետյանը: Հաջորդ հարցը Հաթերքի մանկապարտեզի գործունեության մասին էր, որը ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Լաուրա Պողոսյանը: Շրջվարչակազմի ղեկավարը նիստի հարցերը քննարկելուց հետո տվեց համապատասխան հանձնարարականներ: Նա իր գոհունակությունը հայտնեց Վանքի արվեստի դպրոցի կատարած աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի շրջանակներում քննարկվեցին նաեւ անասնաբուժությանը վերաբերող հարցեր: Ելույթ ունեցավ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը: Վերջում հուզող հարցերով եւ առաջարկություններով հանդես եկան համայնքների ղեկավարները, գյուղատնտեսները եւ անասնաբուժները: [b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր