3471 դիտում
17:04 04-06-2018
Ադրբեջանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանական ընդդիմադիր կայքերի արգելափակման վճիռը
Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել է «Ազատություն ռադիոկոայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, «Ազատություն» թերթի azadliq.info կայքերի, ինչպես նաև արտասահմանից գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի կայքերն արգելափակման մեջ պահելու վճիռը:
2016թ. Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմաիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ վերջինս բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտիվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ էր տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:
Նմանատիպ նյութեր
653 դիտում
16:15 11-05-2015
Շվեդիայի գերագույն դատարանը ուժի մեջ թողեց «WikiLeaks»-ի հիմնադրի ձերբակալման վճիռը
1481 դիտում
17:28 14-08-2014
Լոզանի արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել Սուարեսի որակազրկումը
Այս բաժնից
1813 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
958 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
883 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին