20618 դիտում
16:22 05-06-2018
Դատախազը Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու որոշումներ է կայացրել
Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք:
Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Համբարձումյանի և Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:
Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան՝ միաժամանակ իրազեկելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Նմանատիպ նյութեր
17499 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ