211652_close_icon
views-count141938 դիտում article-date 09:30 07-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, տուժածների մեջ են բուժքույրն ու օպերատորը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սաթենիկ Վ.-ն աշխատում է նշված պոլիկլինիկայում բուժքույր, իսկ Մարինե Պ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես օպերատոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Լիանա Ն.-ն, ով ներս է մտել պոլիկլինիկա, խանգարել աշխատակիցների աշխատանքային պրոցեսը, անվայելուչ արտահայտություններ արել բժիշկների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր են տաքսու փողը վճարել, պահանջելով, որ նրանք պետք է տաքսիստին վճարեն 5 հազար դրամ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր