211652_close_icon
views-count9647 դիտում article-date 13:42 07-06-2018

ՀՔԾ-ն հերքում է մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության մասին լրատվամիջոցների հրապարակումները

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում: «Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/07/1097817/]Հիշեցնենք[/url], որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարկվել էր, թե վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Նա հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

Նմանատիպ նյութեր