211652_close_icon
views-count5250 դիտում article-date 19:17 11-06-2018

ՍԱՊԾ-ն «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության արդյունքներով, ընկերության կողմից արտադրված «Պելմենի»-ի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 պահանջներին: 22.05.2018թ. արտադրության «Պելմենի»-ի ողջ խմբաքանակը՝ երկու ամիս պիտանիության ժամկետով, համարվել է վտանգավոր. իրացումն արգելվել է: Ծառայությունը կասեցրել է նաև «Պարմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մինչև հայտնաբերված խախտումերը վերացնելը: Հանձնարարվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին և փորձնական արտադրանքի լաբորատոր փորձաքննությամբ հավաստիանալ, որ անհամապատասխանությունը վերացված է. արտադրության կասեցումը կվերացվի միայն այդ հիմքով: Ստուգումները շարունակվում են: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր