211652_close_icon
views-count2503 դիտում article-date 21:25 12-06-2018

Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում: Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան ոլորտների ընդլայնումն ու զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է, և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին տարբեր ձևաչափերով:

Նմանատիպ նյութեր