45973 դիտում
09:53 13-06-2018
Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն, արդեն կա որոշում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ավելի քան մեկ ժամ «Ֆեյսբուքի» ուղիղ [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2059721021014949/]եթերում[/url] պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի վարչապետն անդրադարձել է ժամկետանց վարկերին՝ տեղեկացնելով, որ արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։
«Եթե մարդը վերցրել է ասենք 1 միլիոն դրամ վարկ և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, և այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 միլիոնի, մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի և վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի»,– ասել է նա։
Վարչապետը նշել է, որ դրանից հետո կսկսեն նաև, ոչ միանգամից, այլ փուլային տարբերակով, վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ «Եվ սկզբնական շրջանում, այսպես ասած, փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, և կամաց–կամաց այդ թիվը կմեծանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա այն է, ինչն ինքը խոստացել է 2018 թվականի ապրիլի 13-ին՝ հանրահավաքի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
3245 դիտում
18:34 07-02-2020
Ժամկետանց վարկերի կշիռը 2019-ին ընդհանուր վարկերի մեջ եղել է ռեկորդային ցածր. Նիկոլ Փաշինյան
41795 դիտում
16:52 21-05-2018
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում. ԿԲ նախագահ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3916 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին